Հանքավանը բալնեոկլիմայական առողջավայր է, որը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ դեպի հյուսիս, Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում:
Հանքավանը գյուղի կարգավիճակ ունեցող փոքրիկ առողջարանային բնակավայր է և համարվում է Հայաստանի էկոլոգիապես մաքուր տարածքներից մեկը, ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ:
Դրախտակերպ այս վայրը գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։
Հանքավան գյուղը շրջապատում են քարքարոտ լեռները, որոնց լանջերը ծածկված են անտառներով, թփուտներով, զմրուխտանման դաշտերով:
Հանքավանի շրջակա տարածքում պահպանվել են՝ Հայաստանի հնագույն մշակույթի անբաժանելի մաս կազմող 11-12-րդ դարերի խաչքարեր, դամբարանադաշտեր, իսկ բուն Հանքավան բնակավայրում կա հունական եկեղեցի՝ հիմնված 19-րդ դարում:
Հանքավան գյուղ տանող Ճանապարհին է գտնվում հայտնի ջրամբարը, որի հայելանման թափանցիկ ջրում կարելի է տեսնել շրջակա կանաչ լեռների ջինջ արտացոլանքը: Այս ջրառատ ջրամբարն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները՝ դառնալու ձկնորսության ու հանգստի գոտի:
Հանքավանը հայտնի է իր տաք ջրերով, որոնց բուժիչ հատկությունները, գրավելով բնության և հանգստի սիրահարներին, բերում են նրանց դեպի Հանքավանի տաք սիրտը:
Առողջարաններ, պանսիոնատներ, հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ
Հանքավանը ամենահայտնի հանգստյան գոտիներից մեկն է Հայաստանում: Հանքավանը, որպես հանգստավայր Հայաստանում, ամեն տարի ընտրում են հազարավոր զբոսաշրջիներ թե ՛ Հայաստանից, թե ՛ արտերկրից, ովքեր ցանկանում են մոտ լինել անաղարտ բնությանը, կազդուրվել բազմազան առողջարաններում ու հանգստյան տներում, վայելել էկոլոգիապես մաքուր, համեղ սնունդ:
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կամ արշավորդ, ով հայտնվում է Հանքավանում, միանգամայն լուծված կարող է համարել գիշերակացի իր խնդիրր, քանի որ Հանքավանը առաջարկում է իր հյուրերին ամենատարբեր հյուրանոցներ, պանսիոնատներ, հանգստյան տներ ու փոքր հյուրատներ՝ ամենատարբեր նախընտրությունների և հնարավորությունների:
Պանսիոնատները, հյուրանոցները, հանգստյան տները, ռեստորանները, այլ ժամանցի վայրերը Հանքավանում, ինչպես հայաստանցիների, այնպես էլ արտասահմանցի զբոսաշրջիկների կատարյալ հանգստի համար ամենաճիշտ ընտրությունն են:
Եղանակը Հանքավանում
Հանքավանի, Հայաստանի ամենագեղեցիկ հանգստյան վայրերից մեկի, կլիման մեղմ է, հաճելի, ամառը՝ չափավոր տաք ձմռանը տանելի ցուրտ է, իսկ ահա աշնանը կարելի է վայելել իսկական թավշե սեզոնը Հանքավանում:
Հուլիս-օգոստոս ամիսներին օդի միջին ջերմաստիճանը կազմում է 16-18°C, հունվար ամսին միջին ջերմաստիճանը կազմում է -7°C, տեղումները՝ 660 մմ։
Հանքավանում կան մի շարք բուժիչ միջոցներ, որոնցից հիմնականն է համարվում հանքային ջուրը և, իհարկե, լեռնային մեղմ, կազդուրիչ կլիման ու էկոմիջավայրը:
Հանքավանում կարելի է բուժվել ստամոքսաաղիքային հիվանդություններից և նյութափոխանակության խանգարումներից: Այդ բուժիչ ջրերի ազդեցության ուսումնասիրություններով զբաղվել են շատ գիտնականներ և ապացուցել, որ Հանքավանի ջուրն իր քիմիական կառուցվածքով, թե ՛ ներքին, թե ՛ արտաքին օգտագործման համար անգերազանցելի բուժական նշանակություն ունի:
Գներ Հանքավանում
Հանքավանում գտնվող հանգստյան վայրերի գները մատչելի են և հասանելի յուրաքանչյուրին, մասնավորապես, բուժիչ ջրերից ընդամենը 300մ հեռավորության վրա գտնվող «Անուշ» հանգստյան տանը հաճելի, բնական միջավայրում կարելի է վայելել ընտանեկան լիարժեք հանգիստ շատ հարմար գներով ու պայմաններով: