Հանգստանալ Հանքավանում և չայցելել հանքավանյան խորհրդավոր և գեղեցիկ տեսարժան վայրեր, չուսումնասիրել բնությունը, նշանակում հանգստանալ ոչ լիարժեք:
Հանքավանը հարուստ է անտառներով, բնական բազմաթիվ հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում են Հանքավանի ջրվեժը, Մարմարիկի ջրամբարը, բարձր լեռներն ու աղբյուրները, փարթամ անտառներն ու ծաղկուն մարգագետինները:
«Անուշ» հանգստյան տունը հրավիրում է ակտիվ հանգստի սիրահարներին բացահայտելու և միաժամանակ վայելելու Հանքավանի բնության հրաշալիքները:
Հյուրերի համար կարող ենք կազմակերպել՝
• Քայլարշավներ
• Ձիով արշավներ դեպի կապուտակ Սևան, Ծաղկաձոր ու Աղվերան
• Հեծանվային արշավներ:
Ցանկության դեպքում կտրամադրվեն գիդի ծառայություններ:
Ընտրեք «Անուշ» հյուրատունը, և այնտեղ անցկացրած յուրաքանչյուր օր վստահաբար կմնա Ձեր հիշողություններում:
Ավելին