«Անուշ» հանգստյան տան հիմնական առավելությունը առողջ, օգտակար, բազմատեսակ ու առատ սնունդն է: Հյուրանոցի կամ հյուրատան սնունդը պետք է նպաստավոր լինի առողջության ամրապնդման, օրգանիզմն ուժով ու եռանդով լիցքավորելու տեսանկյունից:
«Անուշ» հանգստյան տան խոհարարի կողմից սիրով պատրաստված և գեղեցիկ մատուցված ուտելիքները անկասկած նրա այցեքարտն են: Մեր խոհարարի վարպետ ձեռքերով պատրաստված անուշահամ խորտիկները դուր են գալիս հատկապես մեր փոքրիկ այցելուներին, անգամ ուտելիքի նկատմամբ ամենաանտարբեր ու քմահաճ երեխաներին:
Թարմ ու էկոլոգիապես մաքուր մթերքը՝ մսամթերք, բանջարեղեն, կաթնամթերք, հանգստյան տունը հաճախ ձեռք է բերում տեղաբնակներից՝ մաքրության ու հիգիենայի բոլոր պայմանների պարտադիր ստուգումից հետո:
Իսկ հյուրատան այգու մրգերից պատրաստված թարմ կոմպոտների համը չեք մոռանա ողջ տարվա ընթացքում: Մեր խոհանոցի տնական պահածոների զարդը անկասկած ազնվամորու մուրաբան է, որը հատկապես հաճելի է վայելել առավոտյան տաք թեյի հետ:
Ավելին