Բուժիչ տաք ջրեր


Հանքավանի, որպես հանգստավայրի, այցեքարտերն են լեռնային առողջարար կլիման ու «Հանքավան» հանքային ջուրը։ Հանքային ջրերի աղբյուրները դուրս են գալիս Մարմարիկ գետի կիրճերից:

Մարմարիկ գետի երկարությամբ շուրջ 1կմ. դուրս են հորդում մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, որոնք բնության ամենամեծ պարգևներից են:

Հանքավանի բուժիչ ջրերի նմանակն են հանրաճանաչ Եսենտուկիի հանքային ջրերը:

Հանքավանի հանքային ջուրը պարունակում է միացությունների մի ամբողջ փունջ՝ քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիում, և ահա այս բացառիկ բաղադրության շնորհիվ նպաստում է մարդու օրգանիզմի վերականգնողական գործընթացների ակտիվացմանը:

Հանքավանի բուժիչ ջրերը, ցեխային վաննաները ցուցված են հատկապես ստամոքսաղիքային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքում։

Copyright © 2024. Պատրաստումն ու առաջխաղացումը` IT Manager LLC