Նոր Տարի 2017-ը Հանքավանում

Օրեցօր մոտենում է 2017 Նոր տարին: Մեզանից յուրաքանչյուրը ձգտում է դիմավորել Նոր տարին առավել ուրախ և ջերմ միջավայրում:

Ամանորը Հայաստանում հայերի ամենասիրելի տոնն է: Վերջին տարիներին բազմաթիվ ընտանիքներ գերադասում են դիմավորել նոր տարին և անցկացնել իրենց ամանորյա հանգիստը Հայաստանում քաղաքից դուրս՝ հյուրանոցներում, հանգստյան տներում և առողջարաններում՝ այսպիսով կտրվելով նախատոնական հոգսերից և իրարանցումից:

Նոր տարին Հայաստանում գրեթե բոլոր հայերի համար ընտանեկան տոն է, քանի որ այն սիրում են նշել ընտանիքի հետ և ընկերական շրջապատում:



Ամանորը Հանքավանում

Ամանորյա հանգիստը Հայաստանում ավելի հաճելի կլինի անցկացնել ձյունածածկ լեռներով և անտառներով շրջապատված Հանքավանում, որտեղ մեղմ և արևաշատ ձմեռը ստեղծում է աներևակայելի հեքիաթային բնապատկեր:

Գալիք 2017 նոր տարին բազում անակնկալներ է խոստանում, իսկ Ամանորը Հանքավանում ավելի խոստումնալից է: Եթե ցանկանում եք դիմավորել 2017 նոր տարին և անցկացնել ամանորյա հանգիստը ջերմ ընտանեկան միջավայրում, ձեռք բերել հաճելի հիշողություններ, ապա «Անուշ» հանգստյան տունը հիանալի ընտրություն է Ձեզ համար: Այստեղ մասնակիցը կլինեք ուրախ ամանօրյա խնջույքին, կհամտեսեք մեր խոհարարի առողջարար, թարմ և հոգատարությամբ պատրաստած տնական համեղ ուտեստները, իսկ մեր փոքրիկ հյուրերին սպասվում են հատուկ անակնկալներ:


Ամանորյա հանգիստը Հայաստանում, մասնավորապես ամանորը Հանքավանում, հարմար է նաև ակտիվ հանգիստը նախընտրողների համար: «Անուշ» հանգստյան տունը իր այցելուներին առաջարկում է էքսկուրսիաներ և տուրեր Հանքավանի հարուստ անտառներ, բնական բազմաթիվ հուշարձաններ՝ Հանքավանի ջրվեժ, ջրամբար, բարձր լեռներն ու աղբյուրները: Այն հյուրերին, ովքեր նախընտրում են հանգիստն անցկացնել դրսում՝ վայելելով ձմեռն իր ողջ գեղեցկությամբ ու օգտակարությամբ, առաջարկվում են դահուկներ ու սահնակներ: Իսկ առավել համարձակներին սպասվում է ձիով սահնակը: Մի խոսքով՝ իսկական ամանորյա հեքիաթ... Հայաստանում Էքսկուրսիաները և տուրերը կօգնեն լիովին բացահայտել մեր երկրի ողջ գեղեցկությունը:


Ամանորյա հանգիստը Հայաստանում, գներ

Ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ, թե ՛ Հայաստանից, թե ՛ արտերկրից, ընտրում են Հանքավանը որպես հանգստավայր: Այստեղ հնարավոր է լիովին կտրվել աշխարհից և վայելել ընտանեկան հանգիստը հարմար պայմաններով:


Եթե ցանկանում եք մատչելի գներով դիմավորել Նոր տարին ընտանեկան ջերմ միջավայրում, ազատվել բոլոր նախատոնական պատրաստություններից և վայելել անմոռանալի ամանօրյա հանգիստ բնության գրկում, ապա Հանքավանի «Անուշ» հանգստյան տունը իդեալական ընտրություն է: «Անուշ» հանգստյան տունը առաջարկում է հասանելի և մատչելի գներ Հանքավանում Ամանորը դիմավորելու և հանգիստը վայելելու համար:

Copyright © 2016. Պատրաստումն ու առաջխաղացումը` IT Manager LLC